Քաղաքական Միջազգային Ռազմական գլխավոր 

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին

TASS-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը Իրաքում և Սիրիայում շարունակում են հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դիրքերին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

«Այս գիշեր մենք հարվածներ ենք հասցրել Մոսուլի թաղամասում: Նպատակը եղել է կոմունիկացիոն կապը, քարոզչության կենտրոնը։ Երկուշաբթի օրվանից սկսած մենք հարված ենք հասցրել արդեն 7 անգամ»,- հայտնել է նախարարը:

Նույն շարքից