Քաղաքական Միջազգային գլխավոր 

Հայաստանից Իրան ավելի քիչ ապրանք է արտահանվում, քան ներմուծվում․իրանագետ

Այսօր «Անալիտիկ» ակումբը հյուրընկալել էր իրանագետ Գոհար Իսկանդարյանին։ Բանախոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Իրան-Սաուդյան Արաբիա լարված հարաբերություններին, ինչպես նաև մահմեդական աշխարհում դրա թողած ազդեցությանը։

Ըստ բանախոսի՝ Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև եղած հակասությունները վաղուց են սկսվել․ «Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հակասություններն սկսվել են դեռևս 1970-ականներին, երբ այս երկու տերությունները համարվում էին ԱՄՆ-ի դաշնակիցներ, և ԱՄՆ-ը վարում էր «երկու հենարանների» քաղաքականություն։ Բայց ահա Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Իրանը դուրս եկավ ԱՄՆ-ի դաշնակից լինելու կարգավիճակից և սկսեց «արտահանել» իսլամը։

70-ական թվակաների վերջերին ավելի ու ավելի լարվեցին Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները։ Այսօր այս տերությունների հարաբերությունները գերլարված են։ Երկու հզոր տերություններ փորձում են ցույց տալ իրենց ազդեցության գոտիները Մերձավոր Արևելքում։ Յուրաքանչյուր երկրում կան շիադավան պետություններ։

Երկու-երեք տարի առաջ Սաուդիան Արաբիայում ձերբակալվեց շիա դավանող հոգևորականներից մեկը։ Սաուդյան Արաբիայում պատժվում են ցույցերն ու անհնազանդությունները։ Սրանք կարևոր գործոններ են։ Այս իրադարձություններին համընթաց՝ տարածաշրջանում մեծացավ Իրանի դերակատարումը և կշիռը։ Միջուկային ծրագրի շրջանակներում նրանք կարողացան հաջողության հասնել։ Սրանից հետո հստակորեն զգացվեց Սաուդիան Արաբիայի ու Թուրքիայի դժգոհությունը։ Հատկապես սիրիական հարցի հետ կապված՝ ստեղծվեց կոալիցիաներ՝ Ռուսաստան-Իրան, Սաուդիան Արաբիա-Թուրքիա-արաբական երկրներ»։

Անդրադառնալով սիրիական կոնֆլիկտին՝ բանախոսը նշեց․ «Ռուսական ուժերի միջոցով արդեն ազատագրվել է մեկ – երկու քաղաք․ դրանք բավականին երկար ժամանակ գտնվում էին ահաբեկիչների ձեռքում։ Այստեղ կա Ռուսաստանի պես հզոր երկիր, ուստի Սաուդիան Արաբիա-Թուրքիա-արաբական որոշ երկրներ միությունը, կարծում եմ, հաջողությունների հասնել չեն կարողանա»։

Անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին՝ իրանագետը նշեց. «Մենք տեսանելի խնդիրներ չունենք՝ Իրանի հետ կապված։ Կարելի է ասել, որ Մեղրու ՀԷԿ-ի աշխատանքներն էլ շուտով ավարտի կհասնեն։ Հոանքի «փոխանակության» ծրագիրը, գազի, էլեկտրաէներգիայի ոլորտի համագործակցությունները նորմալ են։ Միայն թե, Իրանի հետ պետք է համաձայնության գալ, որ առևտրաշրջանառությունն ավելի ակտիվ լինի, քանի որ մեր երկիրը դեպի Իրան ավելի քիչ է ապրանք արտահանում, բայց ներկրման ծավալներն ավելի մեծ են»։

Նույն շարքից