Հայաստան Քաղաքական Հասարակություն Տնտեսություն 

Սահմանամերձ համայնքներից Բերդը և Ճամբարակը աջակցություն կստանան

Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ կառավարության նիստում որոշուըմ կայացվեց  2016 թվականին շարունակել սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվող բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման քաղաքականությունը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ասաց, որ ընդունվելիք նախագծով առաջարկվում է անփոփոխ թողնել ՀՀ կառավարության կողմից սահմանված փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ սահմանամերձ համայնքների ցանկում են ներառվելու նաև Բերդ և Ճամբարակ քաղաքները:

Նույն շարքից