Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում:
Համանախագահը հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: