Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Մանվել Գրիգորյանը ձեռք է բարձրացրել իր ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի սանիկի վրա. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««ՉԻ» հունվարի 11-ի համարում «Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետին» վերնագրի ներքո անդրադարձել էինք դեկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած պատմությանը: Համաձայն դրա` էջմիածինցիներն ականատես էին եղել, թե ինչպես է գեներալը ծեծի ենթարկում այս անգամ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: Եվ ահա այս պատմության մեջ բավականին հետաքրքիր իրողություններ են բացահայտվում:

«ՉԻ» տեղեկություններով՝ Հրաչիկ Աբգարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանի մոտիկ ընկեր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են։ Ասել է թե՝ Մանվել Գրիգորյանը ձեռք է բարձրացրել իր ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի սանիկի վրա։ Բացի այս, Հրաչիկ Աբգարյանը կարկառուն ու հին ՀՀԿ-ական է։ Կարելի է ասել` Մանվելն ու Սեյրանը դեռ ֆիդայի էին «աշխատում», երբ Հրաչիկ Աբգարյանը համալրեց ՀՀԿ-ի շարքերը։

Ի դեպ՝ վերջինս բավականին մոտ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ական Անդրանիկ Մարգարյանի հետ։ Այս առումով Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու փաստը հատկապես զայրացրել է հին ՀՀԿ-ականներին, որոնք մինչև Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի «ռեֆորմներն» էլ, ՀՀԿ-ական էին և իրենց համարում էին Գարեգին Նժդեհի ուսմունքի հետևորդները:  Խոսակցություններ կան, որ հին ՀՀԿ-ականները որոշել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջին իսկ հնարավորության դեպքում` շոշափել տեղի ունեցածը` ակնարկելոց Մանվել Գրիգորյանի սանձերը ձգելու հարցը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Նույն շարքից