Մեր տեղեկություններով ՄԻՊ թափուր պաշտոնի համար պայքարում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նրա թեկնածությունը առաջադրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով մտերմիկ շրջապատում անկեղծանալով ասում է, որ Ջհանգիրյանը իդեալական ՄԻՊ կլինի:
Ջհանգիրյանը քաղբանտարկյալ է, անցել է բանտի ու ռեպրեսիաների մեջով և նրա պատկերացումները մարդու իրավունքների մասին ամբողջական են:
Մեր տեղեկություններով Ջհանգիրյանի թեկնածությունն արդեն հաստատվել է և Կարեն Անդրեասյանի հրաժարականի ընդունումից հետո այդ մասին կհայտարարվի: