Հասարակություն 

Երևանում մենեջերը յուրացրել է ընկերության գումարը և ցուցմունք տվել, թե իրեն ծեծել ու կողոպտել են

Հունվարի 13-ին, ժամը 09.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ռոբերտ Ի.-ն և հայտնել, որ երկու անծանոթ անձինք իրենց շենքի մուտքում հարվածել են իր գլխին:

Մեկնած օպերատիվ խմբին Ռոբերտ Ի.-ն հայտարարել է, որ երկու անծանոթ անձինք իր գրպանից բացահայտ հափշտակել են 1.800.000 դրամ և դիմել են փախուստի:

Ռոբերտ Ի.-ն գտնվում է հետազոտման մեջ, նախնական հետազոտության արդյունքներով նրա մարմնի վրա մարմնական վնասվածքների հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոբերտ Ի.-ին ոչ-ոք չի հարվածել և չի կողոպտել, այլ նա շուրջ մեկ տարի որպես մենեջեր աշխատելով մի ընկերությունում, յուրացրել է 1.050.000 դրամ և նշված գումարը չվճարելու համար հայտնել է, թե իբր իրեն կողոպտել են:

Նույն օրը, ժամը 18.00-ին, Ռոբերտ Ի.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից