Հասարակություն Իրավական 

Ժպտում, աչքով ա անում. սպանված կուրսանտի հորը վրդովեցրել է դատարանում մեղադրյալների պահվածքը. news.am

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը վրդովված է դատարանում մեղադրյալ կուրսանտների պահվածքից:

Այսօր՝ հունվարի 14-ին, դատական նիստի հետաձգելուց հետո Արկադի Բարսեղյանը դատավորին խնդրեց կարգի հրավիրել մեղադրյալներին:

«Ամեն անգամ, ժպիտը դեմքներին գնում են, Գնել Թեւոսյանը ամեն անգամ դուրս գալիս պտտվում ա, մի հատ ժպտում, աչքով ա անում հարազատներին: Տպավորություն է, թե ամեն ինչ լավ ա»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից