Հասարակություն 

Գործատուն իրավունք ունի կարդալու աշխատակիցների նամակագրությունը. ՄԻԵԴ

BBC-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի համաձայն` գործատուն իրավունք ունի կարդալու աշխատակիցների անձնական նամակագրությունը, եթե այն իրականացվել է աշխատանքային ժամերի ընթացքում:

Վճիռը կայացվել է ռումինացի ինժեներ Բոգդան Բարբուլեսկույի հայցի հիման վրա: Վերջինս աշխատանքից հեռացվել էր, երբ ղեկավարությունը կարդացել էր նրա անձնական նամակագրությունը:

Բարբուլեսկուն պահանջում էր աշխատատուի գործողությունները ճանաչել որպես իր իրավունքների խախտում, սակայն ՄԻԵԴ-ը վճռեց, որ աշխատատուն իրավունք ուներ աշխատանքային ժամին ստուգելու, թե ինչով է զբաղված աշխատակիցը:

Նույն շարքից