Հասարակություն 

ՌԴ-ում հերոյինի գինը թանկացել է. Վիկտոր Իվանով

Թմրանյութերի շրջանառության վերահսկման ՌԴ Դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը ռուբլու անկման ֆոնին հայտնել է հերոյինի գնի թանկացման մասին:

«Այո, ցավոք, ռուբլու փոխարժեքը մեզ մոտ ընկել է: Դա, իհարկե անդրադարձել է գնային քաղաքականության վրա՝ կապված թմրանյութերի շրջանառության հետ:

Հերոյինը, որը բերվում է Աղվանստանից միշտ էլ կապված է եղել դոլարի հետ, դրա համար էլ դոլարի առումով այն պահպանել է իր գինը, իսկ ռուբլու պարագայում՝ թանկացել է: Այսօր հերոյինի մեկ չափաբաժինը 1.5-2 անգամ թանկ է», - Իվանովի խոսքերն է փոխանցում «Интерфакс»-ը:

Նույն շարքից