Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի, ինչպես նաև Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից։
Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը:
Հանդիպմանը լիտվացի խորհրդարանականները կարևորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիտվացի խորհրդարանականներին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: