IT Բիզնես Գիտություն Հասարակություն Տնտեսություն 

Ի՞նչ բիզնես գաղտնիքների են տիրապետում հրեաները

analitik.am

cluber ամսագիրը կազմել է հրեական բիզնեսի ամենահետաքրքիր կանոնները և այն որակները, որոնք իր մեջ պետք է արմատավորի յուրաքանչյուր գործարար:

1. Թող որ Ձեր եղբայրների ունեցվածքը լինի Ձեզ համար նույնքան թանկ, որքան  Ձեր սեփականը:

2. Իզուր տեղը ժամանակ մի կորցրեք:

3. Հեռու մնա վատ հարևաններից:

4. Ոչինչ մի ասա, եթե ոչինչ չունես ասելու:

5. Աշխատիր, քանի վառվում է մոմը:

6. Գումար տվեք վատ օրերի համար:

7. Միշտ ողջունեք ուրիշ մարդկանց:

8. Յուրաքանչյուր մարդ արժանի է շնորհակալական խոսքերի:

9. Նրանք գիտեն՝ ինչ բան է հարստությունը: Հրեան կարծում է` հարուստ է նա, ով երջանիկ է նրանով, ինչ ունի:

10. Ժամանակ վատնողը գող է: Ինչպես նաև՝ գող է գումար վատնողը:

11. Ժամանակին վճարեք աշխատողներին:

12. Կարիք չկա ասել այն ամենը, ինչ մտածում ես:

13. Երբեմն պետք է տալ ավելին, քան բավարար է, եթե դու իսկապես ցանկանում ես տալ այնքան, որքանը  բավարար է:

14. Գործատուն պետք է իմանա, թե ինչպես է ապրում իր աշխատողը:

15. Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սպանել քեզ, դու առաջինը սպանիր:

16. Կարողացեք ասել՝ «Ինձ պետք է»` անցնելով նույնիսկ հպարտության վրայով:

17. Թող Ձեր խոսքը, այլ ոչ թե երդումը պարտավորեցնի Ձեզ:

18. Երբեք մի վիրավորեք այլ մարդու:

19. Պլանավորեք Ձեր կյանքը:

20. Խրախուսեք Ձեզ` լավ աշխատանքի համար:

21. Հանձնարարեք գործերն ուրիշներին:

22.  Կյանքում հավասարակշռություն փնտրեք:

Նույն շարքից