13-ը համարվում է սարսափելի և չարաբաստիկ թիվ: Այն առանձնապես ատելի է իսլամական աշխարհի համար: Նույնիսկ հաշվելիս ասում են` «տասնմեկ, տասներկու տսաներեք չէ, այլ տասնչորս»:
Հայտնի է, որ Քրիստոսը 12 աշակերտ ուներ, ինքը 13-րդն էր, այդ պատճառով է, որ մահմեդականներն ատում են 13 թիվը:
13-ը տհաճ է նաև քրիստոնյաների, հատկապես իտալացիների համար: Դեռևս 1911թ. մի ուսուցչուհի իշխանություններին խնդրել էր իր N13 բանակարանի համար փոխել, որովհետև համաքաղաքացիները չեն վստահում իրեն ուսուցանելու իրենց երեխաներին:
Դեռևս Բաբելոնի ժամանակներից սուրբ թիվ էր համարվում 12-ը, որը հարմար էր հաշվումներ կատարելու համար, բաժանվում էր 2-ի, 3-ի, 4-ի, 6-ի վրա, հեշտ էր չափումների ժամանակ, օրն ուներ 24 ժամ` 12 կրկնակին, ժամն ուներ 60 րոպե, այսինքն 12-ական րոպե պարունակող 5 մաս, տարին ուներ 12 ամիս...
Իսկ 13-ը ոչ մի թվի վրա չէր բաժանվում, դրա համար համարվեց «դժբախտ» թիվ, հետագայում նաև «սատանայի դյուժին»:
Ռուսաստանում ժամանակին եղել է մի միջավայր, որը կոչվել է «ակումբ 13»: Այնտեղ հավաքվում էին կախարդներ և գուշակներ:
ԱՄՆ-ում սկզբնական շրջանում եղել է 13 նահանգ: 13 թիվը ներկայացված է ԱՄՆ-ի զինանշանի վրա: Արծվի գլխամասում կա աստղ՝ բաղկացած 13 աստղերից: Բացի դրանից՝ ձախ թևով արծիվը պահում է 13 նետ, իսկ աջով ձիթենու ճյուղ, որը բաղկացած է 13 տերևներից և 13 հատապտուղներից: Կարմիր և սպիտակ շերտերը Միացյալ Նահանգների դրոշի վրա նույնպես 13-ն են: