Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքում կարանտին է հայտարարել՝ գրիպով և ՍՇՎ-ով հիվանդացման տարածումը կանխելու համար:
Նա հայտնել է, որ քաղաքի իշխանությունները հարկ են համարել կարանտին մտցնել կրթության եւ առողջապահության հաստատություններում: Սահմանափակումներ են մտցվում նաև հանրային միջոցառումների իրականացման նկատմամբ:
Կլիչկոն դեղատնային ցանցերին կոչ է արել հակահարուցիչային միջոցների և վիտամինների գների ավելացում թույլ չտալ:
Կլիչկոն հայտարարել է, որ Կիևում կարանտինը կշարունակվի մինչև համաճարակային իրավիճակի բարելավումը: