Հասարակություն 

Հունվարի 15-ին Երևանում և մարզերում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.

 

Երևան քաղաքի`

11:00-14:00  Վարդանանց փ. 93-127 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,

Արարատի մարզի`

10:00-13:00  Մասիս քաղաքի թիվ 2-րդ դպրոցը և սպորտ դահլիճը,

10:00-14:00  Ավշար գյուղը մասնակի,

10:00-15:00  Փոքր Վեդի գյուղը մասնակի,

10:30-16:00  Ոստան գյուղը մասնակի,

Վայոց Ձորի  մարզի`

10:00-15:00  Արտաբույնք գյուղը մասնակի,

10:00-16:00  Վայք քաղաքի հիվանդանոցը,

11:00-16:00  Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղին մասնակի,

Գեղարքունիքի մարզի`

10:00-16:50  Վարդենիս քաղաքի Անդրեասյան, Թումանյան փողոցները, Չարենցի  փողոցը մասնակի, Վ.Սարգսյան փ. 1, 2 շենքերը, քաղաքապետարանը և բջջային կայանները,

11:00-12:00  Լճավան, Աղպրաձոր, Մաքենիս  գյուղերը և  հարակից տարածքի  բջջային   կայանները,

11:00-14:00  Սևան քաղաքի Կոմիտաս  և Բաբաջանյան  փողոցների  սեփական  առանձնատները, «ՎՏԲ բանկ» ընկերությունը, «Սևան»  համալիրը  և  հարակից  տարածքների  հարային  բաժանորդները,

Շիրակի մարզի`

11:00-14:00  Գյումրի քաղաքի Սավոյան փողոցը, Ֆանտանների թաղամասը, Միլիցիայի գոռոդոկը,

11:00-16:00  Գյումրի քաղաքի Դուդկո փողոցը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև  այլ հարցերի առնչությամբկարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

 

 

Նույն շարքից