Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Հացի գինը չի էժանանում թանկ էլեկտրաէներգիայի պատճառով

analitik.am

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել է ներկայացնել մանրամասներ՝ կապված սպառողական շուկայում կատարված ուսումնասիրությունների հետ: Շաբոյանը նշել է, որ Ամանորի շրջանում թանկացումներ գրեթե չեն եղել: Այս թեմայի վերաբերյալ Analitik.am-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

‹‹Նոյեմբեր ամսվա վիճակագրությունն արդեն կա, շուտով դեկտեմբերինն էլ կլինի: Գնաճը եղել է այն սահմաններում, որը նախատեսված էր: Որոշ ապրանքատեսակների հետ կապված՝ գուցե գրանցվել է գնաճ: Շաբոյանի հայտարարությունը վերաբերում է նրան, որ կտրուկ փոփոխություններ չեն եղել ամանորյա գնումների շրջանում: Նոր տարում գնային կտրուկ փոփոխություն չի եղել, բացի բանանի գնի թանկացումից: Պետք է նշել, որ առևտրի ծավալները 7-8 տոկոսով կրճատվել են, ժողովրդի գնողունակությունն ընկել է: Եթե ժողովուրդը գնողունակ չէ, թանկացումներ չեն լինում սովորաբար››, - նշեց տնտեսագետը:

Ալյուրի գինն էժանացել է, այդուհանդերձ, հացի գինը չի էժանանում: Այս հարցը Վահագն Խաչատրյանն ահա այսպես մեկնաբանեց.

‹‹Չգիտեմ՝ կոնկտետ ինչ սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել, քանի որ դա այն ոլորտն է, որտեղ իսկապես կա մրցակցություն: Սա մենաշնորհային բնագավառ չէ: Այսինքն՝ եթե գինը չի իջնում, նշանակում է, որ ինչ-որ խնդիր կա իսկապես: Դա կարող է կապված լինել էկեկտրաէներգիայի թանկացման հետ: Բացի ալյուրի գնից՝ այդտեղ կան կարևոր այլ բաղադրիչներ ևս: Համոզված եղեք, որ էլեկտրաէներգիայի ու գազի թանկացումներն այս դեպքում կարող են ավելի էական նշանակություն ունենալ, քան ալյուրի գինը››, - եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

Նույն շարքից