Գերմանիայի ՆԳՆ տեղեկություններով՝ Գերմանիայում բարձր է փարիզյան սցենարով ահաբեկչությունների իրականացման հավանականությունը։ Այս մասին հայտնում է Bild թերթը։
Պարբերականը հղում է անում ՆԳՆ գաղտնի զեկույցին, որի համաձայն՝ երկիրը բռնության փաստացի թիրախ է և այն կարող է դրսևորվել ցանկացած ժամանակ պետական և քաղաքացիական հաստատությունների, ինչպես նաև պետական ծառայողների և խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների տեսքով։