Եվրամիությունը չի շտապում չեղարկել Իրանի դեմ գործող պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, նշելով, որ ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցների վերացումը հետաձգել է մինչև հունվարի 28-ը։ Ակնկալվում էր, որ մի շարք պատժամիջոցներ կվերացվեն հինգշաբթի՝ կապված Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնագրի վեցամսյակի հետ, սակայն եվրոպացի դիվանագետները ակնկալում են, որ պատժամիջոցների գործունեությունը կպահպանվի մինչև հունվարի 28-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԷՄԳ-ը կարող է Իրանի վերաբերյալ զեկույցը ներկայացնել մինչև հունվարի 15-ը, ինչից հետո կհայտարարվի միջուկային համաձայնագրի գործարկման մասին։