Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2016թ. համագումար կանցկացնի: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Այս տարվա առաջին գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկել ենք ներքաղաքական հարցեր: Քննարկել ենք կուսակցության այս տարվա անելիքները: Մենք այս տարի համագումար ենք ունենալու»,- նշել է Նաղդալյանը:
Նա հավելել է նաև, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական աշխատանքները, հետագա անելիքները: