Քաղաքական Միջազգային 

ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ուկրաինային ու Սիրիային առնչվող խնդիրներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել անձնական հանդիպման մասին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Համապատասխան Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանձնարարության, որոնք նախօրեին հեռախոսով քննարկել են ակտուալ միջազգային խնդիրներ` արտաքին գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել Սիրիայի ճգնաժամի և Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Նրանք պայմանավորվել են նաև հունվարի 20-ին Ցյուրիխում անձնական հանդիպում անցկացնելու մասին:

Նույն շարքից