Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 15-ին՝ ժամը 00.50-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 14-ի ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1988 թ. ծնված Ջ. Ն.-ը տանից դուրս է եկել դեպի Գեղաձոր գյուղ և տեղ չի հասել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և երկու ձնագնաց: Հրշեջ-փրկարարները և ոստիկանները Ծաղկահովիտ գյուղի դաշտերում գտել են Ջ. Ն.-ին և վերջինիս տեղափոխել Արագած գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ: