Ռազմական Հասարակություն 

Արտաշատում ՌԴ N զորամասի պայմանագրային զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է .Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում.տեղեկացնում է Shamshyan.com կայքը։

Ժամը 18:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի Արազի փողոցի բնակչուհի, 66-ամյա Հասմիկ Միրզախանյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից