Հասարակություն 

Բացատրական աշխատանքների շնորհիվ նռնակ, ինքնաձիգ և հրացան են հանձնել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Փայլակ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 27E» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Սպարտակ Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 պահեստատուփ, նռնակի 1 պայթուցիչ` բռնակով, 5,45 մմ տրամաչափի 60 և ինքնաձիքի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ:

Նույն շարքից