Այսօր, Էրդողանին ուղղված քրդերի հետ խաղաղության կոչ անող տեքստի տակ ստորագրած 21 թուրք գիտնական է ձերբակալվել։
Թուրքիայի նախագահի կողմից իրեն խաղաղության կոչ անող գիտնականներին դավաճան անվանելուց հետո թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել գիտնականների դեմ։
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ այսօր, առավոտյան ոստիկանությունը Քոջաելիի համալսարանում դասավանդող 12 գիտնական է ձերբակալել։ Նշվում է, որ որոշում կա ձերբակալել եւս 9 գիտնականի։