Լատվիայի իշխանությունները որոշել են միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին` տրամադրելով 10 զինծառայող։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ լատվիացի զինծառայողները չեն մասնակցելու Իրաքում ծավալվող ռազմական գործողություններին՝ նրանք զբաղվելու են տեղի զինվորների ռազմական ուսուցմամբ։