Մատանիներ կրում են գրեթե բոլորը։ Մատանիները ոչ միայն զարդարանք են, նրանք զգալիորեն ազդում են կրողի վրա`ուժեղացնելով այս կամ այն բնավորության գծերը, կախված թե որ մատի վրա են կրում:
Ցուցամատին մատանի կրող անձինք համարվում են փառասեր, սիրում են լինել լիդերներ: Նաև սիրում են նաև ճանաչում, փառք, իշխանություն: Ցուցամատին մատանի կրելով՝ կարծես ուզում են ուշադրություն գրավել ու ասել՝ նայեք ինձ, թե ինչպիսին եմ ես:
Ճկույթին դրված զարդը բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, քմահաճույքներ: Ընտրելով այս մատը մատանի կրելու համար`մարդ ձգտում է ուժեղացնել իր ինքնաարտահայտումը, մարդամոտությունն ու հաղորդակցման հմտությունները:
Չորրորդ մատին զարդեր կրող անձինք համարվում են ռոմատիկ անձնավորություններ: Իսկ այն կանայք, ովքեր այս մատին ամուսնական մատանու հետ մեկտեղ կրում են նաև մեկ այլ մատանի, դա նշան է, որ նրանք ուզում են ամեն կերպ ընդգծել սեփական անձի կարևորությունն ու արտաքին հմայքը։
Կրելով մատանի մատնեմատի վրա` մարդ սովորաբար ցանկանում է ուժեղացնել երջանկության զգացողությունն ու ներքին ջերմությունը։ Մատնեմատն անմիջապես կապված է երջանկության,արվեստի և ճանաչման հետ: Մարդու ստեղծարար կարողությունները, գեղեցիկի նկատմամբ սերն ու հիացմունքը ուժեղանում են: Իսկ եթե մարդ կրում է մեկից ավելի մատանի մատնեմատի վրա, ապա նա ենթագիտակցորեն զգում է նշյալ հատկանիշների պակասը և ցանկանում է ուժեցաղնել դրանք:
Միջնամատին մատանի կրող անձինք հիմնականում նվիրված են, հավատարիմ և խոհեմ: Միջնամատի վրա մատանի կրողը դառնում է ավելի հանգիստ, զուսպ և հավասարակշռված: Չնայած, երկար կրելը կարող է զարգացնել միայնակության ձգտում և ինքնամփոփություն:
Բթամատը զարդարող մատանի շատ քիչ է հանդիպում: Այսպիսի մարդը ցանկանում է առանձնանալ ամբոխից,լինել յուրօրինակ և անկրկնելի: