Հասարակություն 

Շարունակվում է մայրաքաղաքի և ՀՀ մարզերի համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն օրերս այցելել են Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղ, որտեղ քննարկել են վարչական շրջանի և համայնքի միջև համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պայմանավորվել այդ համատեքստում առաջիկա անելիքների շուրջ: Պատվիրակության անդամներն այցելել են նաև Խնձորեսկի միջնակարգ դպրոց, նվիրել մարզահագուստ, մարզական անհրաժեշտ պարագաներ: Ծրագրվել է դպրոցի և Շենգավիթի մարզադպրոցի հետ հետագա համագործակցությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

65 66 67

Նույն շարքից