Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այսօր Հայաստանի 107 ավագ դպրոցներում կա 62 դպրոցական տեսուչ, որոնք կատարում են բազմաբնույթ աշխատանքներ:
«Մոտավորապես հինգ հարյուր միջանձնյա հարաբերությունների պարզաբանման դեպքեր են կանխել: 2014 թվականին ավագ դպրոցներում և հարակից տարածքներում արձանագրվել է 11 հանցագործության դեպք, երբ անչափահասն անչափահասին մարմնական վնասվածք է հասցրել, իսկ այս տարի դրանք չորսն են, այսինքն՝ նվազել է յոթով»,-ասաց նա:
Խոսելով երեխաների թրաֆիքինգի դեպքերի մասին Նելլի Դուրյան ասաց, որ 2014 թվականին ոչ մի նման դեպք չի գրանցվել, իսկ անցած տարի երկու դեպք արձանագրվել է:
«Անչափահասների նկատմամբ 2015 թվականին կատարվել է 209 բռնության դեպք, որից 16-ը ընտանեկան բռնության դեպքեր են: 2014 թվականին եղել է 184-ը, որից ընտանեկան բռնության դեպքեր են եղել 10-ը»,-ասաց նա: