Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ֆրանսահայերի հետ

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Փարիզի Espace Hermes սրահում կհանդիպի ֆրանսահայերի հետ, ինչի մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Գրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ֆրանսիայում բնակվող սիրելի հայրենակիցներ,

Ս/թ հունվարի 21-ին, ժամը 19.00-ին Ձեզ սիրով հրավիրում եմ հանդիպման՝ Փարիզի Espace Hermes սրահում (Հասցե՝ 10, Cité Joly Paris 75011, Métro Père Lachaise):

Հանդիպման ընթացքում հանդես կգամ՝ Հայաստանի այսօրվան և ապագային վերաբերվող կարճ խոսքով, որից հետո հաճույքով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին:

Մինչ հանդիպում»:

Նույն շարքից