Հասարակություն Ֆեյսբուք 

Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ իր վրա է վերցրել հիմնական հարվածը և իրենով ծածկել ենթակաների թերացումները

Էդիկ Մնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ ժամը 20-ին Հանրապետության Հրապարակում մեկնարկեց «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգը: Ամանորյա միջոցառումները մեկնարկել էին դեռևս դեկտեմբերի 21-ին, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրեց մայր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը:

Այս օրերի ընթացքում, ինչպես Հանրապետության Հրապարակում այնպես էլ Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղի ունեցան գեղեցիկ, տոնական միջոցառումներ և երեկ մեր քաղաքացիները իրենց շնորհակալությունն էին հայտնում քաղաքապետ Տարոն Մարգարյանին և իր աշխատակիցներին քաղաքի տոնական մթնոլորտը և մեր երեխաների հետաքրքիր և անմոռաց ժամանցն ապահովելու համար:

Սակայն ի զարմանս ինձ, դեռևս չեն դադարել քաղաքապետի հասցեին հնչեցվող քննադատությունները և հատկապես իմ համար անհասկանալի է, որ քննադատություններին ուղղակի կամ անուղղակի կերպով միանուն են նաև Հանրապետական կուսակցության անդամներ, հիմա շատերը կասեն ինչ կապ ունի, նրանք էլ մեզ պես քաղաքացիներ են և հավասարապես տուժվել են քաղաքի փողոցների անանցանելիությունից և խցանումներից, միանշանակ համաձայն եմ, բայց այդ ամենը հասկանալի կլիներ, եթե նույն մարդիկ նույն անկողմնակալ և օրինաչափ դիրքորոշումը հայտնեին նաև Հանրապետական Կուսակցության այլ պաշտոնյանների գործունեության հանդեպ ևս, այլապես ստացվում է, որ քննադատության թիրախում հայտնվում է միայն Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանը, ինչը ինձ համար անընդունելի է:

Չմոռանանք նաև, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իսկ նրան քաղաքապետի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ նախագահ, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ 2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ նույնպես ՀՀԿ-ն է առաջադրել և պաշտպանել Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Տարոն Մարգարյանի հայրը երջանկահիշատակ վարչապետ` Անդրանիկ Մարգարյանը լինելով Աշոտ Նավասարդյանի մտերիմ ընկերն ու զինակիցը, իրենց ընկերների հետ միասին ուս ուսի տված ստեղծեցին Հանրապետական Կուսակցությունը, կազմեցին կուսակցության ծրագրերն ու գաղափարախուսությունը, իսկ Աշոտ Նավասարդյանից մահից հետո ստանձնելով կուսակցության ղեկավարությունը` Անդրանիկ Մարգարյանը ձևավորեց մի շարք բարի և գեղեցիկ ավանդույթներ կուսակցության ներսում և մինչև իր մահը ազնվորեն ծառայեց իր Հայրենիքին և հարազատ կուսակցությանը և ցավալին այն է, որ անուղղակի կերպով քննադատող որոշ մարդիկ, իրենց կուսակցական մկրտությունը ստացել և իրենց առաջին քայլերը սկսել են կատարել, Անդրիկ Մարգարյանի շնորիվ և նրա հովանավորությամբ և այսօր Տարոն Մարգարյանը ևս շարունակում է իր հոր ստանձնած առաքելությունը` անձնվիրաբար ծառայելով իր հայրենիքին, մեր սիրելի Երևանին և երևանցուն:

Կողմ լինելով բոլոր առողջ քննադատություններին, սակայն պետք է նկատեմ, որ որևէ մեկը չգրեց, որ հարյուրավոր հայ ընտանիքներ Ամանորը դիմավորեցին նոր, հարմարավետ և լուսավոր բնկարաններում, որ հարյուրավոր ծնողներ բացառապես քաղաքապետի նախաձեռնությամբ եղան զորամասերում և հանդիպեցին իրենց զավակներին, որ հարյուրավոր զինվորներ ՊՆ-Ի և քաղաքապետարանի համագործակցության արդյունքում ստացան կարճաժամկետ արձակուրդներ և հանդիպեցին ոչ միայն իրենց ծնողներին, այլև իրենց սիրելիներին և ընկերներին, որ Էրեբունի-Երևան տոնակատարություններին մասնակցեցին սահմանամերձ գյուղերի մանուկներ, իրենց հետ տանելով ջերմ և անմոռանալի հիշողություններ և նվերներ, որ այսօր մեր փոքրիկները ավելի սիրով են հաճախում նորոգված և նորովի կահավորված մանկապարտեզներ, էլ չեմ խոսում բացված գեղեցիկ պուրակների, խաղահրապարակների, խնամված և բարեկարգված բակերի մասին:

Ցավալին այն է, որ մեր գրառումները կարդում են նաև, մեր մարզերի հեռավոր գյուղերի բնակիչները և մեր Սփյուռքում ապրող հայերը, որոնցից շատերը չեն էլ ճանչում Տարոն Մարգարյանին և չի բացառվում, որ օրինակ Կանադայում ապրող մեր հայրենակիցներից մեկը կարդա քննադատությունները և ասի լավ բա էս մարդուն ինչու? են քաղաքապետ ընտրել, սակայն եթե ծանոթանա այս մարդու կատարած հսկայական դրական աշխատանքներին, իրականացրած և իրանացման փուլում գտնվող բազում գեղեցիկ և հանրօգուտ ծրագրերին վստահ եմ, որ իր ներսում այլ բնութագիր կկազմի, այո' մարդու իրական մեծությունը չափվում է ոչ միայն իր չարած այլև կատարած աշխատանքով և իր Հայրենիքի և իր ժողովրդի հանդեպ գործած բարիքով և միայն այս երկու փաստերի համադրման արդյունքում կարող ենք տալ անձի ճիշտ, անկողմնակալ և իրական գնահատականը:

Տարոն Մարգարյանն ունենալով Սասունցուն բնորոշ խառնվածք, տարիներ շարունակ իր վրա է վերցրել հիմնական հարվածը և իրենով ծածկել իր ենթակաների թերացումներն ու բացերը, սակայն օրերս կայացած հերթական խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում կոշտ գնահատականների արժանացան <<Սանիթեք>> ընկերությունը, մի շարք վարչական շրջանների ղեկավարներ, ինչպես նաև Տրանսպորտի վարչության պետը, այս փաստն ապացուցում է, որ 2016թ-ին քաղաքապետարանը որդեգրելու է նոր ձեռագիր, լինելուէ ավելի խստապահանջ և հետևողական իր ծրագրերում, իսկ բնակչությանը հուզող հարցերին ժամանակին չարձագանքելու և անհապաղ լուծում պահանջող խնդիրների հարցերում թերացող պատասխանատուները կարժանան խիստ պատժի:

Նույն շարքից