Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում ընկած Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանի իշխանությունները ծրագրում են մշակել դեպի Իրան ձգվող երկաթուղու նախագիծ։
Երկաթուղին անցնելու է Աֆղանստանի, Ղրղըզստանի ու Տաջիկստանի տարածքով։ Երկաթուղու նախապատրաստական աշխատանքների իրագործումը ներառվել է շրջանի 13-րդ հնգամյա պլանում (2016-2020 թվականներ), որն ամենայն հավանականությամբ ընդունվելու է վաղը։