Թուրքական իշխանությունների թիրախում են հայտնվել համալսարանական գիտնականներ, ովքեր մասնակցել են քրդերի դեմ երկրի հարավ-արեւելքում իրականացվող պատժիչ գործողությունները քննադատող ստորագրահավաքի:
Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Թուրքիայում ոստիկանությունը արդեն ձերբակալել է 12 գիտնականի «ահաբեկչական քարոզչության» մեղադրանքով, եւս 9 գիտնականի նկատմամբ ոստիկանությունը այժմ հետաքննություն է իրականացնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է ստորագրահավքի մասնակիցներին, որոնց թվում են հայտնի լեզվաբան Նոամ Չոմսկին եւ սլովենացի փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը: