Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը մեկ օրով կդառնա Huffington Post լրատվական կայքի գլխավոր խմբագիրը, հայտնում է business-standard-ը։
Այս կերպ արքայական ընտանիքի անդամը լրագրող կդառնա մեկ օրով, իսկ դա տեղի կունենա փետրվարին:
Որպես խմբագիր՝ դքսուհին կաշխատի հեղինակների հետ, ովքեր գրում են հոգեբանական առողջության մասին, մասնավորապես՝ երեխաների շրջանում: