Հասարակություն 

Վրաստանում ավազակային հարձակման ժամանակ հայ կին է սպանվել

Երեք դիմակավոր անձինք հունվարի 14-ի երեկոյան մտել են Ջավախքի Նինոծմինդա քաղաքի տներից մեկը, ծեծի ենթարկել այդ պահին տանը եղած երկու կանանց, որոնցից մեկը տեղում մահացել է։ NEWS.am-ի հետ զրույցում Նինոծմինդայի բնակիչները պատմեցին, որ դիմակավոր անձինք տանտիրուհուն խնդրել են տան դուռը բացել՝ պատճառաբանելով, որ մեքենան փչացել է, ճանապարհին են մնացել եւ խնդրել են նրանց օգնությունը։ Մտնելով տուն, նրանք դաժան ծեծի են ենթարկել 70-ամյա Էմմա Սահակյանին եւ նրա հարսին` 50–ամյա Նազիկին։  70-ամյա կինը տեղում մահացել է։

Տանտերը, որի տուն մտել են դիմակավոր անձինք, զբաղվում է տարադրամի փոխանակման բիզնեսով, դեպքի պահին նա տանը չի եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից