News.am-ը հայտնում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ կալանավորեց «զինված խմբի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտպանական կողմը միջնորդել էր գրավի դիմաց ազատ արձակել վատառողջ Վլադիմիր Առաքելյանին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Փաստաբանի խոսքով, իրենք սահմանված կարգով բողոքարկելու են կայացված որոշումը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքւոմ