ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության աշխատակիցներն այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանին և «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա» (Ադիդաս մարզակոշիկների ֆաբրիկան) Բաց Բաժնետիրական Ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանին, ովքեր անցնում են Նորք Մարաշ զինված խմբի գործով, տեղեկացնում է Shamsyan.com–ը:
Քննչական մարմինը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը: Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք: Այս պահին նույն դատավորն անցկացնում է Գառնիկ Մարգարյանի նկատմամբ դռնփակ դատական նիստը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։