ԱՄՆ-ի Պետդեպի պատժամիջոցների հարցերով համակարգող Դենիել Ֆրիդը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավոր է չեղյալ հայտարարվել այս տարի:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկսում է իրավիճակը լրջորեն ընկալել ու տրամադրված է դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը՝ կապված Ուկրաինայում կապված իրավիճակի հետ, հայտնում է «Գոլոս Ամերիկին»:
«Հենց իրականանան Մինսկի պայմանավորվածությունները, այն է՝ Դոնբասում անցկացվեն ընտրություններ, դադարեցվեն ռազմական գործողություններն ու վերականգնվի Ուկրաինայի արևելյան սահմանը, պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը: