Հասարակություն 

Իրանը ազատ կարձակի լրտեսության մեջ կասկածվող Washington Post-ի լրագրողին

Իրանը պատրաստվում է ազատ արձակել 4 ամերիկացի բանտարկյալների, այդ թվում  Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով «ՖԱՐՍ» իրանական գործակալության հաղորդագրությունը:

Թեհրանի դատախազի որոշմամբ` բանտարկյալներին ազատ են արձակելու կալանավորների փոխանակման ծրագրով:

Իրանական աղբյուրը չի նշել մյուս բանտարկյալների անունները, որոնց պատրաստվում են ազատ արձակել:

Աղբյուրի հաղորդմամբ` Իրանում կալանքի տակ են գտնվում նաև նավաստի վետերան Ամիր Հեքմաթին, քրիստոնյա հոգևորական Սաեդ Աբեդինին և Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Ռոբերտ Լևիսոնը:

Նույն շարքից