Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում ապրող 7-ամյա աղջիկը ցավ չի զգում, գործնականում չի ուտում և չի քնում

Բրիտանիայում յոթնամյա աղջիկ է ապրում, որը ցավ չի զգում, ինչպես նաեւ գրեթե  չի քնում եւ չի ուտում: Դա կապված է վեցերորդ քրոմոսոմում խանգարման հետ. գենետիկական տեղեկությունների այն հատվածը, որը պիտի առկա լիներ դրանում, երեխայի մոտ բացակայում է, տեղեկացնում է The Daily Mail-ը:

Յոթնամյա Օլիվիա Ֆարնսուորտը բժիշկների ուշադրությանն է արժանացել այն բանից հետո, երբ աղջկա մայրը նրան հիվանդանոց է տարել. երեխային խփել էր մեքենան: Օլիվիան սակայն նույնիսկ մի կաթիլ արցունք չէր թափել եւ թվում էր, թե նրան ոչինչ չի պատահել. նա ուղղակի վեր էր կացել ու առաջ էր անցել:

Երեխան իրականում լուրջ վնասվածքներ չէր ստացել, բայց եւ ցավ չէր զգացել: Բժիշկները եզրակացրին, որ Օլիվիան տառապում է վեցերորդ քրոմոսոմի խանգարումից. երեխայի մոտ բացակայում է գենետիկական տեղեկությունների  այն մասը, որը պիտի գտնվեր այդտեղ: Ցավ զգալու անկարողությունը այդ խանգարման հետեւանքներից մեկն է, սակայն Օլիվիան, ամենայն հավանականությամբ, աշխարհում միակ մարդն է, որը տառապում է երեք հնարավոր հետեւանքներից: Աղջիկը գործնականում չի ուտում եւ կարող է մինչեւ երեք օր անընդմեջ չքնել:

Աղջկա մայրիկը տեղեկացնում է, որ հիվանդության ախտանիշներն ի հայտ են եկել մի քանի ամսական հասակում. Օլիվիան երբեք չէր լացում, նույնիսկ նորածին ժամանակ, իսկ ցերեկները քնելը դադարեցրեց ինը ամսական հասակում:

Նույն շարքից