Գյումրիի Տրդատ ճարտարապետ փողոցում հունվարի 16-ին, ժամը 19:25-ի սահմանում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարատվել է դանակահարությամբ: Դանակահարվողը Շիրակի մարզի Հովիկ գյուղի բնակիչ 32-ամյա Վանիկ Սերոբյանն է, որը մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոնի Վիրաբուժական բաժանմունք:
Հիվանդանոցում նրան վիրահատել են, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: NEWS.am-ի հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը պատմեց, որ վեճը ծագել է մեքենան կայանելու տեղի պատճառով: Երկու երիտասարդներից մեկը պահանջել է մեքենան դուրս բերել կայանտեղիից, որպեսզի ինքը կայանի իր մեքենան, նրա պահանջը չի կատարվել, որից էլ սկսվել է վեճը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։