Հասարակություն Պատահարներ 

Վթար Աբովյան փողոցում. կա տուժած. shamshyan.com

Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Մեսրոպ Խաչատրյանը իր վարած Ford Mustang մակնիշի 444 MM 44 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է, իսկ մեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:

Նույն շարքից