Քաղաքական Միջազգային Հասարակություն Ֆեյսբուք 

Թուրքիայի արևելքում քաոս է.շարունակվում են համատարած սպանությունները

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրքիայի 1128 գիտնականներ կոչ են արել Թուրքիայի իշխանությանը՝ քրդերի հետ խաղաղություն հաստատել ու դադարեցնելով կոտորածը, գնալ բանակցության ճանապարհով: Թուրքիայի նախագահի մտերիմ ընկեր Սեդաթ Փեքերը, որը այդ երկրում է հայտնի է որպես իշխանության մահակ, սպառնացել է կոտորել բոլոր այդ գիտնականներին և նրանց արյունով ցնցուղ ընդունել:
Մեզ համար տարօրինակ, բայց Թուրքիայում որպես նորմալ ինֆորմացիա, դա հրապարակել են բոլոր թուրքական լրատվամիջոցները:
Ժամեր առաջ զրուցեցի Թուրքիայի արևելքում (Արևմտյան Հայաստանում) բնակվող քուրդ և հայ ծանոթների հետ, այնտեղ իսկական քաոս է, շարունակվում են համատարած սպանությունները հատկապես Դիարբեքիրում:
Սեդաթ Փեքերի սպառնալիքն, ի դեպ, լուրջ են ընդունել քրդերը՝ պատրաստվելով բռնությունների նոր՝ ավելի ուժեղ ալիքի: Օրեր առաջ զրուցեցի Դիարբեքիրի Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ, ասում է՝ ոչ մի լավ սպասելիք չունեն, և իշխանությունը որևէ կոնտակտի չի գնում:
Հարց. սա ձեռնտո՞ւ է արդյոք հայկական շահերին: Կարծում եմ, ինչքան երկար շարունակվի լարվածությունը այդ երկրում, այնքան մենք շահելու հնարավորություն կունենանք, սակայն քանի դեռ հայկական կողմը չունի ռազմավարական ծրագիր, ի՞նչ տարբերություն, Թուրքիայում լարվա՞ծ է, թե՞ հանգիստ: Դիարբեքիրի իմ լավ ընկեր Artin-ն ասում է՝ հայերին են վերադարձնում տեղի ևս 2 կրթական հաստատություն, հիմա աշխատանքներ են գնում մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ, իսկ Մուշում ակտիվորեն գործում են հայկական միությունները:
Սա ռազմավարություն է, իսկ մեր իշխանական կողմը, կարծում եմ, հիմա առավել քան կարևոր է, որ կոնտակտներ հաստատի և քրդերի, և թուրքական իշխանության օղակների հետ:

Նույն շարքից