The New York Times-ը հայտնում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է խուլիգանի հետ:
«Ինչպես շատ խուլիգաններ, նա այն մարդկանցից է, որոնք կվերցնեն այնքան, որքան կկարողանան»,-ասել է Քլինթոնը:
Նշենք, որ ԱՄՆ-ում հանրապետական թեկնածու Բուշը նույնպես Պուտինին խուլիգան էր անվանել:
«Պուտինը մեծացնում է իր ազդեցությունը: Նա դաշնակից չէ, նա բռնապետ է ու խուլիգան»,-հայտարարել էր Բուշը: