Հասարակություն 

«Կոշ» ՔԿՀ դատապարտյալին տեսակցության եկած մոր մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Հունվարի 15-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին տեսակցության եկած մոր` Ս. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 41 գրամ ընդհանուր քաշով, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, դեղնականաչավուն զանգված պարունակող 4 փաթեթներ. տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից