Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր՝ հունվարի 18-ին, երկրի «տնտեսությունում արտակարգ դրության» ռեժիմ է հայտարարել:
Գործարարներին ուղղված ամենամյա ուղերձում Օլանդն առաջարկել է երկրի տնտեսության աճի ձգձգված լճացման դեմ պայքարի մի շարք միջոցներ:
Օլանդը նաև խոսել է Ֆրանսիայի գործող բիզնես-մոդելի վերանայման անհրաժեշտության մասին: