Հասարակություն Գիտություն 

Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը

Լեոնարդո դա Վինչին կյանքի վերջին վայրկյաններին արտասանեց. «Ես վիրավորել եմ Աստծուն ու մարդկությանը. իմ աշխատանքը չի հասել այն որակին, որին պետք է հասներ»։

Իտալացի աշխարհառչակ նկարիչ Ռաֆայելի արտասանած վերջին բառերն էին՝ պարզ ու հասարակ.

Երջանիկ եմ։

Վլադիմիր Նաբուկովը նաև միջատագետ էր ու հատկապես հետաքրքրվում էր թիթեռներով։ Նրա վերջին բառերն էին. «Թիթեռն արդեն թռչում է»։

Ֆրենկ Սինատրան մահացավ ՝ «Ես պարտվեցի» բառերն արտասանելով։

Ջորջ Օրուելի արտասանած վերջին բառերն էին. «Հիսուն տարեկանում, բոլորն ունեն այն դեմքը, որին արժանի են»։
Նա մահացավ 46 տարեկան հասակում։

Փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը նայեց Սիմոնա դը Բովուարին ու ասաց. «Շատ եմ սիրում քեզ, իմ թանկագին Բովուար»։

Ֆրիդրիխ Նիցշե՝ աթեիստ, գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր: Արդեն 45 տարեկանում նկատվում են հոգեկան խանգարման ախտանիշեր: Ավելի ուշ ամբողջովին խելագարվում է: Մահանում է 55 տարեկանում՝ պառկած երկաթե վանդակում:

Յոհան Վոլֆգանգ Գյոթե՝ գերմանացի քնարերգու, մտածող և պետական այրն ասում էր. «Ավելի շատ լույս»…

Վոլտեր՝ մեծագույն զվարճախոս, ֆրանսիացի փիլիսոփա: Սարսափելի ավարտ է ունենում՝ ողջ գիշեր աղաղակելով՝ օգնեցե՜ք… Նրան խնամող բուժքույրն ավելի ուշ ասում է. «Եվրոպայի ողջ գումարներն էլ ինձ տային, չէի ցանկանա նման մահ տեսնել, ինչպիսին Վոլտերինն էր»… Հենց այս հեղինակին է պատկանում հետևյալ արտահայտությունը՝ «Եթե Աստված չլիներ, ապա հարկ կլիներ Նրան հորինել»:

Նապոլեոն Բոնապարտ՝ ֆրանսիացի կայսր, զորավար և պետական գործիչ: Նրան բուժող բժիշկը գրում էր. «Կայսրը մահացավ մենության մեջ՝ բոլորից թողնված ու լքված: Մահկանացուն կնքելուց առաջ նրա պայքարը սոսկալի էր»…

Վլադիմիր Իլյիչ Լենին՝ ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, ՌԽՖՍՀ առաջին ղեկավար: Մահանում է խավարամիտ վիճակում՝ սեղանից, աթոռներից ներողություն էր խնդրում իր մեղքերի համար: Որքան տարօրինակ է լսել այս ամենը մեկի մասին, ով միլիոնավոր մարդկանց առաջնորդն էր, իսկ հաճախ նույնիսկ՝ իդեալը…

Թոմաս Հոբս՝ անգլիացի փիլիսոփա և գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ՝  «Ես կանգնած եմ դեպի խավարն ընկնելու ահասարսուռ անդունդի առջև»:

Ուինսթոն Չերչիլ՝  երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների անգլիացի վարչապետ. «Որքա՜ն խենթ եմ ես»…

Սթիվ Ջոբսի քույր Մոնայի պնդմամբ «Apple»-ի հիմնադրի  վերջին բառերն էին, «Օ՜ ուաու, օ՜ ուաու, օ՜ ուաու»։

Օ Հենրին մահանալուց առաջ ասաց. «Վառեք լույսերը, ես չեմ ուզում տուն գնալ մթության մեջ»։

Զիգմունդ Ֆրեյդի վերջին բառերն էին. «Այժմ միայն տանջանք»։

«Բոլորն էլ պետք է մահանան, բայց ես միշտ հավատացել եմ, որ իմ դեպքում բացառություն կլինի։ Հիմա ի՞նչ»։ Ուիլյամ Սարոյան

Ջորջ Հարիսոն. Սիրեք միմյանց։

Բոբ Մարլիի վերջին խոսքերն էին. «Փողը չի կարող գնել կյանքը»։

«Մահվան համն իմ շուրթերին է։ Ես ինչ-որ բան եմ զգում, որն այս աշխարհից չէ». Մոցարտ

Նույն շարքից