Հունվարի 18-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 20 շենքի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի 216 LO 05 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 216 LO 05 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան:
***
Հունվարի 18-ին, ժամը 11.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 62 UU 366 և «Օպել» մակնիշի 34 VQ 860 պետհամարանիշներով ավտոմեքենաները: