SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունվարի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ծեծի է ենթարկվել, իսկ հետո աջ ոտքի և թիկունքի մասից կրծքավանդակի ձախ կողմում դանակի հարվածներ է ստացել նույն գյուղի բնակիչ և գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկ, 50-ամյա Տիգրան Ալիշանի Ասլանյանը:
Ըստ տեղեկությունների` զինղեկին ծեծել, իսկ հետո դանակահարել է նույն գյուղի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտաված և անցյալ տարի դեկտեմբերի սկզբում գաղութից ազատ արձակված Ուջան գյուղի բնակիչ, «Ուջանիկ» մականվամբ, 28-ամյա Սամվել Սասունի Սուքիասյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ուջանիկը դեկտեմբերի 16-ին ժամը 19: 00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արծվի թևեր կոչվող հուշարձանի հարևանությամբ գտնվող դաշտում կերուխումի է մասնակցել, որի ժամանակ դանակահարել է Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակիչներ, հարազատ եղբայրներ, 27-ամյա Մանվել Խաչատրյանին` հարավածելով մեջքի գոտկային շրջանին, 31-ամյա Աշոտ Խաչատրյանին` հարվածելով պարանոցի ձախ բազուկի շրջանին, ինչպես նաև նրանց հորեղբոր տղային, 25-ամյա Գևորգ Խաչատրյանին` նստատեղի շրջանում:
Դանակահարված երիտասարդները տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։