NASA-ի աստղագնաց Սքոթ Քելին իր Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ աստրա-ցինիայի ծաղիկ է բացվել և հրապարակել լուսանակարը:
«Այո, տիեզերքում կան կյանքի այլ դրսևորումներ»,- կատակել է աստղագնացը, անկշռելիության պայմաններում աճած բույսի մեկ այլ լուսանկարի տակ մակագրությամբ:
Քելին իր վրա է վերցրել այգեպանի պարտականությունները և խնամում է բույսերը, որոնք աճեցվում են Veggie ծրագրի շրջանակներում: