Մշակույթ Հասարակություն 

Մուսուլման կանայք պետք է անգլերեն սովորեն Անգլիայում մնալու համար․Քեմերոն

Միացյալ Թագավորությունում ապրող մուսուլման կանայք կարող են արտաքսվել, եթե երկրում մնալու 2,5 տարի ժամկետի ավարտին չտիրապետեն անգլերեն լեզվին: Այս մասին BBC-ի ռադիոեթերում հայտնել է այդ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Telegraph-ի հաղորդմամբ՝ նա նաև ընդգծել է, որ կառավարությունը ստիպված է այդքան կոշտ միջոցների գնալ բնակչության արմատականացումը կանխելու համար, քանի որ հենց կեցության երկրի լեզվով «ադեկվատ խոսելու» անկարողությունն է մարդկանց դարձնում «ավելի ընկալունակ» ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նման ծայրահեղական խմբերի պրոպագանդայի նկատմամբ:

Վարչապետը անընդունելի է անվանել իրավիճակը, երբ մուսուլման տղամարդիկ դիտավորյալ խոչընդոտում են կնոջ անգլերեն ուսումնասիրելուն, ինչը «ըստ սեռի ուղղակի խտրականություն է»:

Նույն շարքից